ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան թույլտվությունն ավելորդություն է. Լավրով


15:51 , 2 փետրվար, 2023

Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան թույլտվությունն ավելորդություն է, այս առումով ՀԱՊԿ օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ Ղազախստանի առաջարկով, որին մենք կողմ ենք, լրացում ենք անում այս համաձայնագրում,... քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ և սանկցիայով: Սա չափազանցված պահանջ է, քանի որ ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքը լիովին բավարար է, ինչպես եղավ Ղազախստանի դեպքում անցյալ տարվա հունվարին։ Ուստի, այժմ մենք համապատասխան պարզաբանում ենք ներառում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: