Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից հետո Ֆրանսիան է փակել Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը. CNN Turk


17:54 , 2 փետրվար, 2023

Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից հետո Ֆրանսիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես փակել է  իր գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը։

Հաղորդվում էր, որ այն տարածքում, որտեղ գտնվում են հյուպատոսությունները, ահաբեկչական հարձակումների վտանգ կա։

Ավելի վաղ Նիդերլանդների հյուպատոսությունն էր դադարեցրել աշխատանքը։ Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները զգուշացրել են իրենց քաղաքացիներին Ստամբուլում ահաբեկչությունների հնարավորության մասին։