Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի


15:12 , 2 փետրվար, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի:

Վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին: