Ադրբեջանցի գեներալի վրա հարձակում է իրականացվել


16:14 , 4 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանում սպայի տան դիմաց, քաղաքացիները փակել են ճանապարհը և հարձակում գործել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովի ավտոմեքենայի վրա: Այս մասին հաղորդում է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ տեսնելով, որ քաղաքացիները փակել են ճանապարհը, ըստ ակցիայի մասնակիցները, փոխնախարարի ցուցումով, գեներալի վարորդը մեքենան վարել է քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում մի քանի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: