Մնում է հուսալ, որ հենց ՍԴ դատավորները թայֆաբազությամբ չեն զբաղվի և իրենց նորաթուխ կոլեգա Սեդային կուղարկեն զբաղվելու իր սիրելի գործով


11:44 , 2 փետրվար, 2023
Ըստ "Ժողովուրդ" օրաթերթի ՍԴ նիկոլական դատավոր Սեդա Սաֆարյանը, ով ԱԴ դատավոր եղած ժամանակ կոպտորեն խախտելով օրենքը զբաղվել է նաև փաստաբանությամբ, ՍԴ դատավորների մոտ անկեղծացել է իր կատարած գործողությունների մասով և ինքնախոստովանություն արել, և հայտարարել՝ թող դատավորները որոշեն իր ճակատագիրը...
Այն, որ դատավոր Սեդան ինքնակամ չի հրաժարվելու ՍԴ դատավորի պաշտոնից պարզ դարձավ, երբ նա իր արարքի պահով ուղղակի ծիծաղելի և զավեշտալի պարզաբանում էր տվել կայքերից մեկին...Ավելի լավ է լռեր...
Մնում է հուսալ, որ հենց ՍԴ դատավորները թայֆաբազությամբ չեն զբաղվի և իրենց նորաթուխ կոլեգա Սեդային կուղարկեն զբաղվելու իր սիրելի գործով՝ փաստաբանությամբ...
ՍԴ դատավոր Սեդային պատասխանատվության չենթարկելը ծնելու է նորանոր անօրինականություններ ՍԴ-ում և ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ ի՛նչ կարելի է քայլիստ Սեդային կարելի է նաև ՍԴ մյուս դատավորներին...