Ա. Նավասարդյան. Հնարավոր է համատեղել Մաքսային միությունը Ասոցացման համաձայնագրի հետ


15:49 , 4 սեպտեմբեր, 2013

Ա. Նավասարդյան. Հնարավոր է համատեղել Մաքսային միությունը Ասոցացման համաձայնագրի հետPanorama.am-ը գրում է.

««Եվ-և» կլիշեն հնարավոր է Հայաստանի պայմաններում, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատել: «Կամ-կամ»-ը կարող է պարզապես մեծ վնաս հասցնել Հայաստանին: Այդ առումով կարելի է ողջունել, որ Սերժ Սարգսյանը գնացել և համաձայնություն է տվել Մոսկվայում: Բայց եթե հրաժարվենք Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա շատ բան կորցրած կլինենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ինտեգրացիոն գործընթացները շարունակական գործընթացներ են, և եթե Հայաստանը կարողանա այնպիսի քաղաքականություն վարել, որ թե Եվրամիությունը, թե Մաքսային միությունը ցանկանան տեսնել Հայաստանին իրենց շարքերում, ապա հնարավոր է համատեղել երկու ուղղություններն էլ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ