Սգո օր հայտարարելը պատերազմական վիճակում գտնվող երկրին ոչ թե վնաս էր հասցնելու, այլ է՛լ ավելի էր ընդգծելու սեփական բանակի հանդեպ հարգանքն ու սերը


16:58 , 1 փետրվար, 2023

Մի ամբողջ սերունդ դրեցին հողը, ա՜խ չքաշեցին, հիմա ուզում ենք՝ սգա՞ն

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Ազատի ողբերգական դեպքի հետ կապված այդպես էլ երկրում չհայտարարվեց սգո օր, խնդրել է լրագրողներին այդ հարցն օրակարգ չմտցնել՝ պնդելով, որ սգո օր չհայտարարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է, և ամեն պահ տարածաշրջանում կարող է պատերազմ բռնկվել: «Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Կառավարութունը սգո օր չի հայտարարել»,-մասնավորապես՝ ասել նախկին ոստիկանն ու հրաժարվել մանրամասնել, թե այդ ինչ հանգամանքների մասին է խոսքը:

Խաչատրյան Արմենն իր մտավոր կարողություններով, իսկ ավելի ճիշտ՝ «կռուտիտի» վարպետությամբ գերազանցել է Հովիկ Աղազարյանի հակառեկորդը.նրա «փաստարկները» ոչ միայն, ըստ էության, ոչինչ են, այլև դրանցից կարող է անգամ «եփած հավի ծիծաղը գալ»:

Պարզ է, չէ՞, որ սգո օր հայտարարելը պատերազմական վիճակում գտնվող երկրին ոչ թե վնաս էր հասցնելու, այլ է՛լ ավելի էր ընդգծելու սեփական բանակի հանդեպ հարգանքն ու սերը: Եթե թուրքը Երևանի մատույցներում հենց հիմա կռիվ տալիս լիներ կամ Հայաստանն առնվազը ներգրավված լիներ պատերազմի թեժ ֆազայի մեջ, ապա գուցե Խաչատրյան Արմենի լոլոներն ինչ-որ տեղ հասկանալի լինեին, բայց ունենք մի իրավիճակ, երբ պատերազմող երկիր Հայաստանում Խաչատրյան Արմենի քաղաքական թիմը շարունակաբար պետական փողերը քամուն է տալիս՝ ժամը մեկ այս կամ այն ուժայինի աշխատավարձը բարձրացնելով, քեֆեր անելով, պարապությունից հետույքը քորելով:

Իրականում միանգամայն հասկանալի է, թե ինչու Հայաստանում այդպես էլ սգո օր ՔՊ-ն չհայտարարեց. չցանկացան ևս մեկ ավելորդ անգամ ընդգծել տեղի ունեցածի մասշտաբայնությունը, ողբերգության ողջ խորությունը, քանի որ «վիձիծե լի», դրանից կարող էր իրեն վատ զգալ Պապիկյան Սուրիկը, պակասեր Նիկոլի քաղաքական կապիտալը:

15 զոհն ի՞նչ է սրանց համար. մի ամբողջ սերունդ դրեցին հողը ա՜խ չքաշեցին, հիմա ուզում ենք՝ սգա՞ն, ինչո՞ւ սգան, եթե թուրքի «սրտին յուղ է քսվել»…