Կոմիտասի 5-ում բնակիչները փակել են դեպի շինհրապարակ տանող մուտքը


15:22 , 4 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Նախախորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտից կրկին Կոմիտասի 5 են եկել շինարարները, և քիչ առաջ վերսկսվել են շինարարական աշխատանքները: Այս պահին երկու տեխնիկա է աշխատում:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոիտասի 5 հասցում կրկին անգամ շինարարները փորձում էին վերսկսել շինաշխատանքները, սակայն բնակիչները թույլ չեն տվել դրնաք իրականացնել: Բռնկվել էր թեժ վիճաբանություն շինհրապարակի բանվորների և բնակիչների միջև:

Operative.am կայքի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես շինհրապարակի աշխատակիցները թաքցրել էին բնակիչներին պատկանող նստարանները և բազկաթոռը, որոնց միջոցով բնակիչները փակում են շինհրապրակ տանող մուտքը: Բնակիչները պահանջում էին վերադարձնել իրենց պատկանող գույքը: