Պարզվում է՝ ՔՊ-ականները «գյուղատնտեսության զարգացման» նպատակով որոշել են նոր թափ հաղորդել երկրում արտադրական կանեփի արտադրությանը


15:23 , 1 փետրվար, 2023
Արձանագրելով, որ ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հեռու է կառավարության ծրագրով սահմանված թիրախից՝ Նիկոլի շշակից Քերոբյան Վահանը խոստացել է իրական արդյունքներ այն դեպքում, եթե արտադրական կանեփի ոլորտը տրվի իրենց: Պարզվում է՝ ՔՊ-ականները «գյուղատնտեսության զարգացման» նպատակով որոշել են նոր թափ հաղորդել երկրում արտադրական կանեփի արտադրությանը:

Որքան էլ նիկոլասեր՝ Քերբոյան Վահանը երբեմն-երբեմն որոշ գաղտնիքներ հանրությանը բացահայտում է: Թե ինո՞ւ է նա դա անում այն դեպքում, երբ վերևից կա ուղիղ հրահանգ՝ հայաստանյան իրականությունը վառ գույներով պատկերելու, կարելի է միայն ենթադրել: Բացառված չէ,որ նման կերպ փորձում է վերադասին հասկացնել, որ էկոնոմիկայի վիճակն իսկպաես օրհասական է, և եթե ռեալ միջոցներ ձեռք չառնվեն, նույնիսկ իր նման «մտքի տիտանը» չի կարողանալու ոչինչ անել:

Հիմա՝ ինչ վերաբերում է «արտադրական կանեփ» կոչվածին, որով Հայաստանի ցանքատարածությունները լցնելու մասին իր ունեցած մտայնության վերաբերյալ Կառավարությունը նախկինում նույնպես բարձրաձայնել էր: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրում հենց իշխանափոխությունից հետո առաջ եկել այս փուչ թեման, երբ, փաստորեն, անմշակ հողերի պոտենցիալը Հայաստանի համար ռազմավարական նշանակության մշակաբույսերի աճեցմանը ծառայեցնելու փոխարեն ինչ-որ մեկը հետևից օյին է հանել, թե եթե կանեփ աճեցնենք, Հայաստանը կդառնա Սինգապուրի պես մի բան:

Կասկածից վեր է, որ Հայաստանը կանեփի հայրենիք դարձնելու այս քայլերն իրականում հեռուն գնացող դավադիր ծրագիր են՝ ՔՊ-ականների ականջներին պատվաստված օտարների կողմից: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կկատարվի Հայաստանում, եթե իսկապես «արտադրական» կոչվող կանեփի պլանտացիաները Հայաստանում սկսեն սնկի պես աճել. կանեփի ցանկացած տեսակից թմրանյութ ստանալու ձևերին շատ լավ տիրապետում են, օրինակ, «պառավոզի» այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ավինյան Տիկոն կամ ասենք նորանշանակ փոխարտգործնախարար դեգենարտ Կոստանյայն Վահանը, որոնք Հայաստանն ուղղակի կողողեն կանեփի հիմքով թմրանյութերով՝ երկիրը դրանց արտահանման համաշխարհային կենտրոններից մեկը սարքելով: Հիշո՞ւմ եք՝ ինչ թեմաներ էին «տալկատ անում» նորաթուխ հեղափոխականները, երբ նոր էին եկել իշխանության, երբ խոսում էին երկրում թմրանյութերի մի շարք տեսակների օրինականացման անհրաժեշտության մասին և այլն: Գիտեին՝ ինչ էին ասում ու ուր էին խփում.Ալենի մարիխուանայի ամերիկյան պլանտացիաներից ստացված թարմ բերքն էին փորձում լավ պայմաններով իրացնել,բայց վախենալով հանրային արձագանքներից՝ թեման «ջրեցին»:

Հայաստանին պետք են ոչ թե կանեփի պլատացիանեչ, այլ՝ հացահատիկ՝ գոնե ինչ-որ կերպ մեղմելու այդ հարցում մեր ունեցած արտաքին կախվածությունը. պատերզմող երկիր ենք վերջապես: Բայց երևի ՔՊ-ականները հաշվարկել են, որ ցորեն ցանելն իրենց համար չի կարող գերեկամտաբերություն ապահովել, ուստի որոշել են կործանել Հայաստանը՝ առանց այն էլ քայքայված գյուղատնտեսությունը կանեփաբուծարանի վերածելով: