Սասունը վաղուց ուրացել է ոչ միայն հայոց բանակը,այլև բոլոր նրանց,որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ է, որ կայացել են զինված ուժերը


13:22 , 1 փետրվար, 2023
Սրբապիղծը

Ի՞նչն է մարդկանց սրբապիղծ դարձնում: Այս հարցը մեր օրերում, ցավոք, բնավ հռետորական չէ. 2018-ից հետո հայաստանյան քաղաքական իշխող էլիտայում նմանների պակաս առանձնապես չի զգացվում, և այն, որ այսօր երկրն այս վիճակում է, ասվածի վառ ապացույցն է հանդիսանում:

Բացառիկ սրբապիղծ է հատկապես Միքայելյան Սասունը, որ Նիկոլի հրահանգով տարիներ առաջ զավթեց «Երկարապահը»՝այն հիմքից քանդելով: Բա որ սրբապիղծ չլինի, հանդիսանալով նման կառույցի ղեկավար՝ հենց բանակի տոնի օրը ու հենց «Եռաբլուրում» կհայտարարի՞, թե Հայաստանը տասնամյակներ ի վեր բանակ չի ունեցել՝լ րագրողի վրա էլ գոռգռալով, թե ինքն ամենահայրենասերն է, քանզի, բա չեք ասի, սեփական մարմնում կիլոներով ասկոլկեք ունի:

Մի շատ տրիվիալ հարց՝ բա որ Հայաստանը բանակ չի ունեցել, էդ ասկոլկեքը որտեղի՞ց են ջանդ մտել… Էդ հայոց բանակը չէ՞ր,որ Քելբաջար ու Աղդամ էր ազատագրում ու 42000քկմ-ն ատամներով պահում, էդ հայոց բանակը չէ՞ր, որ ստիպում էր Իլհամին ծուռ վզով նստել աթոռին՝ «որբի գլուխ» դառնալով, կամ տարիներ ի վեր ո՞ւմ բանակն էր տարածաշրջանում ճանաչվում ամենամարտունակն ու տարբեր բիատլոններում մեդալներ բերում, ո՞ւմ բանակը 2016-ին հարկադրեց ազերիներին վազել Մոսկվայի դուռն ու զինադադար մուրալ, կամ ո՞ր երկրի բանակն էր,որ «Իսկանդեր» ստացավ՝ էապես մեծացնլով ՀՀ ռազմաքաղաքական կշիռը տարածաշրջանում, կամ ո՞ր բանակի հերոսներն են պարկած «Եռաբլուրում»,եթե չկար բանակ, ինչո՞ւ էր ասենք 2015-ին՝ բանակի օրը, Սասունը պարծենում ՀՀ ԶՈւ մարտունակութամբ ու հայտարարում, որ ինքը հպարտանում է բանակով, իսկ դրանից 2 տարի անց հայտարարում, որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է ու կմնա այդպիսին հավերժ, քանի որ «դա ուրիշ ճանապարհ ա, որ անցել են»…

Սասունը վաղուց ուրացել է ոչ միայն հայոց բանակը,այլև բոլոր նրանց,որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ է, որ կայացել են զինված ուժերը: Սա էլ Անդոնի նման սիրում է հաճախ տալ Վազգենի անունը՝ մոռանալով, թե ով է ժամանակին Վազգենի ձեռքից փրկել իր կյանքը: Սասունը լրիվ անդոնի ռեպլիկա է դարձել՝ թերևս գերազանցելով օրիգինալի «որակները»:

Փողը գիտի…