Սիրիայի ընդդիմությունը սպառնացել է ԱՄՆ-ին


16:07 , 4 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Սիրիայի «Աշ-Շաբաբ» ընդդիմադիր կուսակցության մամուլի խոսնակ Մահիր Միխրին, այսօր Ֆարս գործակալությանը տված հարցազրույցում հայտել է, որ Սիրիայի ընդիմությունը կմիանա Ասադին ԱՄՆ-ի դեմ պատերազմում: 

«Չնայած այն հանգամանքին, որ մենք  ընդդիմադիր ենք Սիրիայի կառավարական ուժերին, բայց հայրենիքը մեզ համար առաջնային է, - ասել է նա, - այդ պատճառով էլ, մենք որոշել ենք աջակցել Ասադին, եթե ԱՄՆ-ը հարձակում գործի: Մենք ստեղծել ենք մի քանի մահապարտների խումբ, ովքեր կիրականացնեն գործողություններ  ԱՄՆ - ի դեմ»:

Սիրիայի ընդդիմադիր ուժերն անգամ սպառնացել են ԱՄՆ-ին. «Եթե ԱՄՆ-ն անգամ փոքր չափերի ռազմական գործողություն սկսի, սիրիական պատասխանից հետո այն կվերածենք մաշտաբային պատերազմի»,-հայտնել են նրանք: