Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, մկանային ջղաձգումներով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին, ով կկանգնի իր ճանապարհին


22:23 , 31 հունվար, 2023

Երկիրը սգում է. լուռ, առանց զգացմունքների ցուցադրության, շնչահեղձ լինելով:
Պետությունը եռում է. անձայն, շերտ առ շերտ, խավ առ խավ:
Ժողովուրդը պայթելու է. անմարդկային գոռոցով, մկանային ջղաձգումներով, ջարդ ու փշուր անելով ամեն ինչն ու ամենքին, ով կկանգնի իր ճանապարհին:
Ոմանք հիմա կժպտան, նույնիսկ կհռհռան թաքուն, կամ անհուսալիությունից ձեռքերը թափ կտան: Իսկ ես գիտեմ, որ լինելու է: Ուղղակի «կաթսայի» կափարիչին ձեռք չտաք: Թողեք սգանք... եռանք... պայթենք...