Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու համար


15:48 , 31 հունվար, 2023
Պատերազմում անմահացած Էդմոն Գևորգյանի հայրն է՝ Թելմանը՝ երկու որդիների հետ... Կրտսեր Էդմոնը ծնվեց եղբոր զոհվելուց հետո։ Շատ պիտի սիրես հայրենիքդ, որ մի որդուդ կորցնելուց հետո մեջդ ուժ գտնես երկրորդին կյանք պարգևելու համար։
Էդմոնն ընկավ Խնձորեսկի մատույցներում, հոկտեմբերի 22-ին, ընկերոջ կյանքը փրկելիս։ 2021 թվականի օգոստոսի 25-ին ծնվեց էս կապուտաչյա հրաշքը