Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգները հավատարիմ է պարտավորվածությանը՝ սովորական և միջուկային զենքերի օգտագործմամբ Հարավային Կորեային պաշտպանելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան: Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է ընդլայնված զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական ակտիվների ողջ շրջանակի օգտագործումը, ներառյալ սովորական և միջուկային զենքերը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանությունը»- ասել է Պենտագոնի ղեկավարը:
ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2022 թվականին Հյուսիսային Կորեան աննախադեպ բազմաթիվ սադրանքներ է իրականացրել։ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ դատապարտում է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, ըստ կողմերի, ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: