Կարմիր խաչի միջնորդությամբ 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար


13:59 , 31 հունվար, 2023

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից մեկնել է Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։ 

Տեղեկությունը «Արցախպրեսին»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։