ԱՄՆ Սենատն առաջարկում է Սիրիայում ռազմական գործողությունը սահմանափակել 2 ամսով


14:00 , 4 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը Սիրիայի հարցի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Նախագծի համաձայն, ռազմական գործողությունը Սիրիայում նախատեսվում է սահմանափակել 2 ամսով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Բոբ Կորկերի կողմից ներկայացված բանաձևը նախատեսում է անհրաժեշտության դեպքում Սիրիայում ռազմական գործողության երկարաձգում 1 ամսով։ Բացի այդ, հանձնաժողովն առաջարկել է արգելք դնել Սիրիայում ցամաքային գործողության վրա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատում այսօր՝ սեպտեմբերի 24–ին քվեարկության է դրվելու Սիրիայում ռազմական գործողությունները թույլատրող բանաձևը։