Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը


16:56 , 30 հունվար, 2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։

Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերի 12-ից հետո տրամադրված փոխառությունների վրա։