Քիսաչի Սուրիկը


14:40 , 30 հունվար, 2023
Հայտարարելով, որ ավելի լավ է 2023-ը նաև դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլև՝ մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու՝ ՊԲ-ում կայացած խորհրդակցությանը հունվարի 19-ի դեպքերի բերումով զոհված զինծառայողների հարազատներին, զինակից ընկերներին ցավակցած Պապիկյան Սուրիկը, մասնավորապես, ասել է. «Ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ թերանալիս անգամ մեղավորության բաժին չենք ունեցել»:

Սուրիկի խսքերում նկատվում է հոգետանջ ճնշվածություն. հասկանալով, շատ լավ գիտակցելով իր վայ առաքելության էությունը, այն, որ իրեն ՊՆ շենքում չեն դրել՝ բանակը հզորացնելու համար, Սուրիկն իր ելույթում, ըստ էության, բացահայտել է սեփական ենթագիտակցության խորքերը, վախերն ու խոցված խղճմտանքի վերքերը՝ ամեն գնով ինքն իրեն համոզելու, որ Ազատում կատարվածի համար ինքը ոչ մի ռեալ պատասխանատություն չի կրում: Մասնավորապես՝ նրա՝ թերանալու ու մեղավորության մասին խոսքը հստակորեն վկայում է, որ Սուրիկն ամեն գիշեր քնելիս հետևողականորեն ջանում է ինքն իրենից վանել մեղավորութան զգացումը՝ անընդհատ կրկնելով Նիկոլի հարց-բանաձևը՝ «Թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»:

Ինչ վերաբերում է Սուրիկի այն համոզմունքին, որ 2023-ը պետք է լինի ոչ միայն դիմակայության ու դիմադրության, այլև մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի, ապա այստեղ իսկապես մեկնաբանելու ոչինչ չկա. եթե ՊՆ-ն Նիկոլի «ադաբրյամսով» հանձնված է միջինից ցածր տվյալների տեր մեկին, ում բանակային հետագիծն ուղղակի խայտառակություն է, ով բանակից մղոններով հեռու է, ապա ի՞նչ խելամտության կամ հնարամտության մասին կարող է խոսք լինել: «Հնարամիտ» կարելի է լինել միայն մեկ բանում՝թուրքի ու Նիկոլի արածները սվաղելում, իսկ մնացյալ դեպքում պետք է ուղեղին զոռ չտալ, չվերլուծել ու չհասկանալ՝ ինչ է կատարվում, ով ինչ «դվիժենի» է անում:

Նիկոլի ինչի՞ն են հնարամիտները. հնարամտությամբ Հայաստանը թուրքի համամ չես սարքի, Սուրիկին էլ այդ համամում քիսաչի չես կարգի…