Armenpress.am-ը գրում է.
Կարմիր խաչի միջնորդությամբ հունվարի 29-ին 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը «Արցախպրես»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։