Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները


10:41 , 30 հունվար, 2023
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում: