Հնարավո՞ր է արդյոք լիարժեք կյանք առանց սեքսի


14:54 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում նվազում է այն մարդկանց թիվը, ովքեր մշտական զույգ չունեն: Չնայած տարածված կարծիքին, որ 25-30 տարեկան միայնակ մարդիկ բուռն սեքսուալ կյանք են վարում, այն մարդիկ, ովքեր մշտական զույգ ունեն, ավելի հաճախ են զբաղվում սեքսով, գրում է Tageszeitung-ը:

Գերմանիայի վիճակագրական դաշնային գործակալության տվյալներով` միայնակ մարդկանց թիվը ամեն տարի աճում է կես միլիոնով: Գերմանացիների մեծամասնությունը սեռական հարաբերությունը համարում է լիարժեք կյանքի կարևոր բաղադրիչ: Ինչպես գրում է հեղինակը՝ Ֆրանկը, որը 50 տարեկան է և մշտապես այցելում է բեռլինյան KitkatClub էրոտիկ գիշերային ակումբ, որտեղ նախատեսված են այցելուների միջև սեռական հարաբերություններ, այնտեղ նա հանգստանում է: Նրա վերջին ռեկորդն է 12 օրգազմ 7 ժամում: 

Նշված հաստատության մյուս այցելուները ևս կարևորում են սեռական հարաբերությունները: «Այն միտքը, որ լիարժեք գոյության համար մարդը պարտավոր է ակտիվ սեռական կյանք վարել, հասարակական դոգմա չէ՞ արդյոք»,- գրում է հեղինակը:

Կան և այնպիսի մարդիկ, ովքեր հակադրվում են հասարակական նորմերին: Օրինակ` 25-ամյա Սանդրան իրեն այլ կերպ է ընկալում այն բանից հետո, երբ գիտակցաբար հրաժարվել է սեռական հարաբերություններից: «Ես այլևս չեմ կենտրոնանում դրա վրա»,- ասում է նա: 

Պարզվում է, որ սեքսից հրաժարվում են ոչ միայն միայնակ մարդիկ, այլև նրանք, ովքեր մշտական զույգ ունեն: 27-ամյա Մոնայի պատմելով` նա և իր ընկերը արդեն երկու տարի է` սեքսով չեն զբաղվել: Եվ «ձախ գնալու» մասին խոսք անգամ չկա:

Այսպիսի վարքը ընդհանրապես կապ չունի հավատքի հետ: Մարդիկ, ովքեր հրաժարվում են սեռական հարաբերություններից, պնդում են, որ հարաբերություններում ջերմությունը արտահայտելու համար կան շատ ավելի լավ միջոցներ:

Ամերիկացի Մայքը նշում է, որ սկզբում դժվար է եղել, սակայն երկու ամիս առաջ նա հրաժարվել է սեքսից, և առաջին տեղում են հայտնվել լավ սնունդը, հետաքրքիր մարդկանց հետ շփումը և մեդիտացիան: