14:47 , 4 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մոսկվայի Հարավ-արևելյան շրջանում ադրբեջանցին դանակահարել է իր համերկրացիներին և նետվել է բարձրահարկ շենքի 13-րդ հարկից:
Vesti.az-ի փոխանցմամբ, ոստիկանությունը այժմ հետաքննում է արյունոտ միջադեպի մանրամասները:
Ադրբեջանցու դիակը հայտնաբերվել է շենքի մոտ` նախնական տվյալներով նա վիճել է իր ընկերների հետ, ինչից հետո դանակահարել նրանց և մոտենալով պատշգամբին ցած նետվել:
Նշվում է, որ վիրավոր ադրբեջանցիներին տեղափոխել են հիվանդանոց: