14:40 , 4 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Կոռուպցիայի համար կասկածվող չինացի չինովնիկը մահացել է լոգարանում հարցաքննության ժամանակ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The France 24-ին:
Քննիչները հանել են Վենչժոու քաղաքի պետական խոշոր ձեռնարկության գլխավոր ինժեների շորերը և պահել սառցե ջրի մեջ՝ փորձելով կոռուպցիայի մասին խոստովանություն կորզել։ Երբ նա դադարել է կյանքի նշաններ ցույց տալ, քննիչները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամ անց մահացել է թոքային դիսֆունկցիայից:
Ինժեներին ձերբակալել էին մարտի սկզբին՝ կասկածելով հողային գործարք կնքելու ժամանակ իրավախախտումների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ