Էրդողանը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական ընտրություններում


19:24 , 28 հունվար, 2023
Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իրավական տեսակետից իրավունք ունի առաջադրվել պետության ղեկավարի ընտրություններում, հայտնում է TRT-ն։

Թուրքիայի նախագահը, այսպիսով, արձագանքել է ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին այն մասին, որ ինքը իրավունք չունի երրորդ ժամկետով առաջադրվելու այն բանից հետո, երբ Թուրքիան 2018 թվականին խորհրդարանականից նախագահական կառավարման ձևի անցում կատարեց:

«Թուրքիան 2018 թվականի ընտրություններում ընտրեց կառավարման նոր համակարգ. ժամկետները (նախագահական ժամկետները) զրոյացվել են: 2018 թվականին ընտրված նախագահը կառավարման նոր համակարգի առաջին նախագահն է»,- ասել է նա։