«Ուզում եմ, որ ավանդական մեր բարեկամությունը տևի հավերժ». Չինաստանի դեսպանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ


13:46 , 28 հունվար, 2023
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։
Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա։