Ստեփանակերտի գազալցակայանները այս գիշեր կաշխատեն


22:37 , 27 հունվար, 2023

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները հունվարի 27-ի գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված գազի մասնակի մատակարարմամբ:

Այս մասին տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։