Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը. ԵՄ ԱԳ խոսնակ


22:14 , 27 հունվար, 2023

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն:

Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է նա՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայման մասին ՌԴ արձագանքին: