14:15 , 4 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Ամերիկյան համալսարանի գենետիկ հետազոտություններով զբաղվող գիտնականները պարզել են, որ երեխայի կյանքի տևողությունը կախված է հոր տարիքից:
Նրանք գտնում են, որ մեծ տարիքում հայր դառնալը նպաստում է սերնդի երկարակեցությանը, և այս հանգամանքից ելնելով, մեծահասակ հայրերն ունենում են երկարակեցության գեն ունեցող երեխաներ:
Այս ամենի պատճառը թելոմերներն են: Դրանք քրոմոսոմի եզրային հատվածում գտնվող տարրերն են, որոնք գենետիկական ինֆորմացիայի պահպանման հարցում կարևորագույն դեր են խաղում:
Տարիքի հետ այս «պահապան» բջիջները մաքրվում են, իսկ թելոմերների երկարությունը կրճատվում է: Մի քանի տասնյակ բաժանումներից հետո դրանք այնքան են կարճանում, որ անհնար է դառնում բջիջների նորմալ կենսագործունեությունը` արդյունքում դրանք մահանում են:
Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ տարիքի ավելացման հետ տղամարդկանց մոտ տեղի է ունենում հակառակ գործընթացը:
Տղամարդկանց օրգանիզմում գոյություն ունեցող սպերմատազոյիդներում թելոմերները չեն փոքրանում, այլ հակառակը` տարիքին համընթաց երկարում են : Սա նշանակում է, որ ծնվելով մեծ հայրերից` երեխաներն ունենում են քրոմոսոմները պաշտպանող ավելի հզոր պաշտպանիչ շերտ, և ենթադրվում է, որ ավելի երկար են ապրում,քան մյուսները: