14:20 , 4 սեպտեմբեր, 2013
Լորեն Յարդլին միշտ երազել էր ավելի փարթամ կառուցվածք ունենալու մասին: 25 տարեկանում նա որոշեց գնել այն, ինչ ի բնե չուներ: Նա վճարեց մոտ 6000 դոլար կրծքի մեծացման վիրահատության դիմաց: Վիրահատությունից երկու ամիս անց կինը սարսափի մեջ էր. նրա օրգանիզմը չէր ընդունում իմպլանտանտներից մեկը: Շաբաթներ անց այն սկսեց դուրս ցցվել նրա կրծքավանդակից: Այժմ այս կինը ցանկանում է վիրահատության պատրաստվող մյուս կանանց զգուշացնել պլաստիկ վիրաբուժության հետևանքով առաջ եկող վտանգների մասին:
Ամերիկացի նախկին մերկապարուհին քիչ էր մնում մահանար հետույքի իմպլանտանտի պատճառով

Ամերիկուհի Ռենեն, ով նախկինում մերկապարուհի էր աշխատում Լաս Վեգասի ակումբներից մեկում, սեքսուալ կնոջ իր համբավը պահպանելու համար որոշեց վիրահատական ճանապարհով մեծացնել իր հետույքը: Պլաստիկ վիրահատությունը ոչ միայն չփրկեց իր համբավը, այլև մահվան դուռը հասցրեց նրան: Ռենեին միայն հրաշքով հաջողվեց փրկվել: Նա Յութուբում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է իր հետույքի իմպլանտանտը կախ ընկել մաշկի տակ: Այդ տեսանյութը մի միլիոն դիտում հավաքեց: Անշուշտ, տեսանյութը ոչ մի կերպ չէր կարող նպաստել Ռենեի` սեքսուալ կնոջ համբավին: Ներկայումս չորս երեխաների մայր Ռենեն ցանկանում է մարդկանց տեղեկացնել, թե որքան վտանգավոր կարող է լինել հետույքի պլաստիկ վիրահատությունը:
Կինը ինքնագլուխ պլաստիկ վիրահատության է ենթարկել իր դեմքը, ինչից հետո այն սկսել է ձևախեղվել
![]()
Այսօր հաճախ կարելի է հանդիպել կանանց, ովքեր բողոքում են, որ պլաստիկ վիրահատությունը մի մղձավանջ է, որը ասես վերջ չունի: Այս դեպքում սակայն բժիշկները ոչ մի մեղք չունեն: Մենք այս պատմության կնոջը պայմանականորեն Մերի կանվանենք, քանզի նա չի ուզում, որ իր իրական անունը հրապարակվի: Մերին ինքն է մեղավոր իր դեմքի դեֆորմացման համար: Պլաստիկ վիրաբուժության էժան տարբերակ որոնելով` Մերին համացանցի միջոցով սիլիկոն գնեց: Նա գնված սիլիկոնով ներարկումներ կատարեց իր դեմքի վրա, հատկապես շուրթերի հատվածում: Սկզբում նա հույս ուներ, թե այս «հնարամիտ» մեթոդը թույլ կտա իրեն գեղեցկանալ առանց հսկայական միջոցներ վատնելու, սակայն 24 ժամվա ընթացքում նրա հույսերն ի չիք դարձան: Սա առաջին անգամ չէր, որ Մերիի դեմքին սիլիկոնի ներարկում էր կատարվում: Սրանից առաջ պլաստիկ վիրաբույժը 1,000 դոլարի դիմաց սիլիկոն էր ներարկել Մերիի դեմքի մեջ` վթարից ստացած սպին վերացնելու նպատակով: Տարբերությունն այն էր, որ վիրաբույժն օգտագործել էր հատուկ բժշկական նպատակներով նախատեսված սիլիկոն, իսկ Մերիի գնած սիլիկոնը բժշկական չէր, այլ անձնական քսուք էր:
Կինը կարողացել է ազատվել 56 կգ ավելորդ քաշից, սակայն դրա հետևանքով նրա մարմինը ձևախեղվել է
Հելենա Գրեյսը դիմեց որովայնի ճարպահեռացման վիրահատության: Մինչ այդ նա ենթարկվել էր ստամոքսի փոքրացման վիրահատության, որից հետո ինը տարվա ընթացքում կորցրել էր 56 կգ ավելորդ քաշ: Թեպետ կնոջ քաշն իջել էր, նրա որովայնի շրջանում մաշկը կախ էր ընկել: Նա հուսով էր, որ վիրահատության արդյունքում նրա կառուցվածքը կգեղեցկանա, և ինքը ինքնավստահություն ձեռք կբերի, սակայն փոխարենը վիրահատությունից հետո նա չէր կարող ինքն իրեն հայելու մեջ նայել:
Տղամարդը մահացել է առնանդամի մեծացման համար կատարված ներարկումից

Նյու Ջեերսիի մի բնակչուհի մեղադրվել է մարդասպանության մեջ: Ոստիկանները պարզել են, որ նա սիլիկոն է ներարկել մի տղամարդու առնանդամի մեջ, ով հետագայում մահացել է արյան լերդացումից: 22-ամյա զոհը` Ջասթին Սթրիթը, որոնում էր առնանդամի մեծացման մատչելի եղանակ: 34-ամյա Քասիա Ռիվերան` այն կինը, ով կատարել էր ներարկումը, ձերբակալվեց մարդասպանության մեղադրանքով: Դատաբժշկական փորձագետները պարզել էին, որ տղամարդու մահը վրա էր հասել անոթների խցանման պատճառով: