Սիրիահայերը ճգնաժամային վիճակում են՝ շրջափակման մեջ՝ առանց ուտելիք, առանց կապ


14:08 , 4 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների դեպքում սիրիահայ համայնքին սպասվում է «բարդուղիմեոսյան գիշեր»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով` ՄԱԿ-ի հանձնախմբի վերջնական պատասխանը կլինի երկու շաբաթ հետո, իսկ ԱՄՆ Կոնգրեսն, ըստ նրա, սեպտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, կտա իր հավանությունը՝ Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու հարցում։ ԱՄՆ-ը հարվածելու է օդային ճանապարհով: Ցամաքով հարվածելու ժամանակ Մերձավոր Արևելքում «մեծ հրդեհ» կսկսվի:

Արման Նավասարդյանն անդրադառնալով սիրիահայերին` նշեց, որ սիրիահայերը ճգնաժամային վիճակում են՝ շրջափակման մեջ՝ առանց ուտելիք, առանց կապ։