Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին


14:12 , 27 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Տարհանման պատճառը դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումն է: