Մարդիկ թաքցնում են իրականությունն իրենց սեռական կյանքի վերաբերյալ


13:55 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ մարդիկ թաքցնում են իրականությունն իրենց սեռական կյանքի մասին:

Տղամարդիկ հիմնականում չափազանցնում են զուգընկերուհիների քանակը, որպեսզի ավելի առնական երևան: Կանայք էլ, հակառակը, նվազեցնում են իրենց զուգընկերների քանակը՝ ելնելով կարծրատիպերից:

Տղամարդիկ նաև խոստովանել են, որ երբեմն իրենց վարքագիծը թույլ սեռի վարքագծին են նմանեցնում, իսկ կանայք էլ իրենց վարքագծում հայտնաբերում են արական սեռին բնորոշ գծեր, օրինակ՝ երբեմն նույնիսկ անպարկեշտ կատակներ են անում այլ կանանց հասցեին: