Ռուսաստանը չի հանձնի Սնոուդենին, նա կարող է իրեն ապահով զգալ. Պուտին


13:48 , 4 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել, կարող է իրեն ապահով զգալ երկրում, Մոսկվան նրան չի հանձնի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն:

«Նա տարօրինակ տղա է: Երիտասարդ է, 30 տարեկան, չեմ պատկերացնում, թե ինչ է մտածում: Ինչպե՞ս է պատրաստվում կառուցել իր ապագա կյանքը: Իրականում նա իրեն բավական բարդ կյանքի է դատապարտել: Չեմ պատկերացնում, թե հետո ինչ է անելու: Բայց պարզ է արդեն, որ մենք նրան չենք հանձնի, նա կարող է իրեն ապահով զգալ այստեղ»,- ասել է Պուտինը Ռուսական ալիքին և Associated Press-ին տված հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ