Մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, թե ինչպես է Դավոյան Արփին՝ Խաչատչյան Վիգենի կամ Գռզոյի ձեռքը բռնած, ծաղիկներ շաղ տալիս ադրբեջանական տանկերի ճանապարհին՝ «Փառք՝ Իլհամին» վանկարկելով


15:04 , 26 հունվար, 2023
Վահանքերոբյանական ոճին հավատարիմ՝ Նիկոլը կառավարության նիստում կրկին լոլոներ է պատմել Հայաստանում աշխատատեղերի մասին՝ հայտարարելով՝ «բացարձակ ռեկորդ» են սահմանել. Ըստ ՊԵԿ-ի՝ 2022-ի դեկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում կա 704420 վճարվող աշխատատեղ: Ըստ Նիկոլի՝ այդ աշխատատեղերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մոտ 45000-ով ավել են, իսկ 2018-ի մայիսի համեմատ՝ 156431-ով:

Չենք խորանա այն խնդրում, թե որքանով են ՊԵԿ-ի տվյալներն օբյեկտիվ, որքանով՝ ոչ, կամ թե իրականում ինչի շնորհիվ է, որ Նիկոլը մեկ տարում նման «ռեկրոդ» է գրանցում ու դրանով կերակրում հանրությանը, քանի որ դրա մասին շատ է խոսվել, շատ է վերլուծվել թեման ու հստակորեն ցույց է տրվել, որ այդ աճն իրականում շատ չնչին կապ ունի Կառավարության վարած իրական տնտեսական քաղաքականության հետ:

Ավելի կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ է Նիկոլը պարբերաբար հանրությանը փորձում կերակրել ինչ-որ թվերով՝ չափազանց հաճախ Կառավարության նիստերում խոսելով աշխատատեղերի քանակի աճի մասին: Նիկոլի տրամաբանությունը շատ տրիվիալ է. մի դեպքում,երբ երկիրը ձեռքից գնում է, երբ ացախահայությունը ոչնչացման եզրին է, երբ թուրքերը Ջերմուկի տակով գաղտնի թունել են փորում, երբ բանակը բոլորիս աչքի առաջ վարի է գնում, երբ Հայաստան է՛լ չի մնում՝գումարա սոցիալական խնդիրներն ու գնաճը, հարկավոր է հանրությանն ինչ-որ բանով ցրել, ինքնախաբեության մեջ գցել՝ ասենք աղքատության ու մարդկային ուղեղի մասին առակներով, երևակայական նիրվանա ստեղծել ու աուտոթրենինգների կուրսեր անցկացնել, որ թուրքի սցենարը հնարավորինս «պլավնի» ընթանա, որ շատ շուխուռ չընկնի, որ մի օր էլ արթնանանք ու հանկարծ տեսնենք, թե ինչպես է Դավոյան Արփին, ասենք Խաչատչյան Վիգենի կամ Գռզոյի ձեռքը բռնած, ծաղիկներ շաղ տալիս ադրբեջանական տանկերի ճանապարհին՝ «Փառք՝ Իլհամին» վանկարկելով:

Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանը հենց այդ ուղղությմաբ է գնում: Սթափվե՛ք…