Արցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է, Ստեփանակերտի գազալցակայանները կաշխատեն


21:47 , 25 հունվար, 2023

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով չէին գործում գազալցակայանները, շարունակում են փակ մնալ ուսումնական հաստատությունները։