Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար


15:26 , 25 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: 

«Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։ Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցքն անհապաղ բացելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռուբինյանը։