Սպասեիք՝ գոնե քառասունքը լրանար, նոր հետո պետական փողերի հերն անիծեիք


15:13 , 25 հունվար, 2023

Սպասեիք՝ գոնե քառասունքը լրանար, նոր հետո պետական փողերի հերն անիծեիք…

Պարզվում է՝ մինչ բոլորս սգում էինք Ազատում կատարվածի համար, փորձում լուծել Նիկոլի առաջադրած հանելուկը, Պապիկյան Սուրիկի «ադաբրյամսով» ողբերգության հենց հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը միանգամից 15 հատ «յուղը՝ վրեն» «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել՝ ընդհանուր առմամբ այդ «կարևոր» գործի վրա ծախսելով մոտ կես միլիոն դոլար:

Ինչպես հայտնի է, հեղափոխություն անելիս, մարդկանց «խելքն ուտելիս» Նիկոլի հռետորաբանության մեջ կարևորագույն տեղ էր զբաղեցնում «պադավատների» թեման, երբ ինքն իրեն որպես ասկետ ներկայացնելով՝ Նիկոլը խաղում էր ժողովրդի նյարդերի նուրբ լարերի վրա՝ խոստանալով իշխանությունը վերցնելուն պես «պադավատների» համար նախատեսված պետական միջոցներն էլ բաժանել կարիքավորներին ու արգելել իր ենթականերին լազվել:

Հարց՝ արդյոք ՊՆ-ի վիճակն այնքան նեղ էր, որ այս նեղմաջալին առանց այդ մեքենաների չէի՞ն կարող յոլլա գնալ, և, առհասարակ, նախարարությունների տրամադրության տակ գտնվող ավտոպարկն այնքան հին է ու ժանգոտած, որ մեքենաները վերանորոգման իսկ ենթակա չե՞ն: Լա՛վ, չի՞ կարելի մեկ մեքենա ձեռք բերելու համար տասնյակ հազարավոր դոլարներ ծախսելու փոխարեն մի քանի հազար դոլարով հիմնանորոգել եղած տրանսպորտային միջոցն ու վարել, թե՞ սուրենպապիկյանններին ու նրանց ենթականերին պալոզ չէ:

«Hyundai Elantra»-ն, իհարկե, «Porsche Panamera» կամ «Lamborghini Urus» չէ, գերշքեղ մեքենա չէ, բայց բանակում եղած հազար ու մի խնդիրների առկայության ֆոնին, երբ այդ կես միլիոն դոլարի համար հաստատ տեղ կգտնվի, չարդարացված ծախս է, իսկ երբ հաշվի ենք առնում, թե փող ծախսելու մոլուցքը Պապիկյան Սուրիկի մոտ որ ժամանակահատվածում է դրսևորվել, ինչից հետո, պատկերն է՛լ ավելի անհանդուրժելի է դառնում:

Սպասեիք գոնե քառասունքը լրանար, նոր հետո պետական փողերի հերն անիծեիք…