Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել


13:12 , 25 հունվար, 2023
Ադրբեջանը հայտնել է 2023 թվականի հունվարի 24-ին ՊՆ N զորամասի զինծառայող Աքրամ Սալահովի զոհվելու մասին:

Ինչպես մանրամասնում են տեղի լրատվամիջոցները, ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։

Դեպքը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ հայտնված Որոտանում: