Անդոնն՝ Իլհամի «իշմարին» սպասելիս


14:11 , 25 հունվար, 2023

Անդոնը՝ Իլհամի «իշմարին» սպասելիս

Հայտարարելով, որ իրենք ունեն ծրագիր՝ բանակի սպայակազմը թարմացնելու, որակական հատկանիշները բարձրացնելու՝ Անդոնն ասել է.«Ամեն մեկը չի կարա սպայական համազգեստը հագնի և ասի՝ ես սպա եմ, էդ համազգեստի միջի մարդն իրականում պետք ա լինի սպա»:

Անդոնը, փորձելով Ազատում կատարված ողբերգության համար պատասխանատվությունը «կարել» բանակի սպաների վրա, մի գերկարևոր հարց է շոշափել՝ ակամա դառնալով «ինքնագոլի» հեղինակ: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ իսկ ամեն մեկը կարո՞ղ է փողկապ կապել ու համարվել ՊՆ նախարար, արդյոք ամեն մի փողկապավոր կարո՞ղ է ստանձնել պետության անվտանգության համար առաջնային պատասխանատվություն այն էլ մի փուլում, երբ Հայաստանի գլխին, ըստ էության, կախված է նոր լայնածավալ պատերազմի վտանգը:

Անդոնին ուղղված այս հարցը, նկատենք, խիստ արդիական է հնչում՝ հաշվի առբելով այն, թե ով է Պապիկյան Սուրիկն իրականում, ինչ կենսագրություն ունի, ինչպես է իրեն դրսևորել բանակում, որքանով կապ ունի զինված ուժերի հետ: Գաղտնիք չէ, որ հայոց սպաների շեֆերի շեֆը ՌԴ-ում սեփական հրամանատարին դանակահարելու համար ժամանակին բանտ է ընկել, որտեղ էլ, ըստ երևույթին, նրան հավաքագրել են ու ուղարկել Հայաստան՝ վայ հեղափոխությունում սեփական նեկայացուցիչն ունենալու: Հիմա եթե մի հասարակ սպայի համար Անդոնը վեհ չափանիշներ է սահմանում՝ վստահեցնելով, որ իրենք ունեն լուրջ ծրագիր՝ բանակը ռեմբոներով ապահովելու համար, ապա ինչպե՞ս են այդ ծրագիրը կյանքի կոչելու, եթե նախարարը Պապիկյան Սուրիկի պես մեկն է: Հետևություն՝ ոչ մի իրական ծրագիր՝ բարեփոխելու բանակը, գոյություն չունի, ու Անդոնն ընդամենը «յուղ է վառում»՝ ժամանակ ձգելու համար:

Սպասում են Իլհամի իշմարին…