13:40 , 4 սեպտեմբեր, 2013Յուրաքանչյուր գիտնական բախվում է ոչ բավարար ֆինանսավորման խնդրի հետ, ինչի հետևանքով չի կարողանում ստուգել իր հիպոթեզներն ու կռահումները: Այդպիսի իրավիճակները ստիպել են էնտուզիաստներին դիմել վերջին հնարավոր տարբերակին՝ ինքնափորձարկումներին:
Ինքնավիրահատում

Որոշ մարդիկ չեն սիրում, երբ իրենց մեջ «փորփրում են», ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առումով: Այդ տիպի մարդիկ դառնում են ինքնավիրահատման կողմնաիկցներ: Այդպիսի վիրահատություն կատարել է բժիշկ Էվան Օ՛Նեյլ Քեյնը: Նա հաջողությամբ հեռացրել էր իր կույրաղիքը՝ օգտագործելով միայն տեղային անեսթեզիա: Քեյն ապացուցեց, որ փոքրիկ վիրահատությունների ժամանակ հարկավոր չէ ընդհանուր անեսթեզիան:
Մանեկենի փոխարեն փորձարկումների համար

1950-ական թթ. ԱՄՆ-ի օդային ուժերի հրամանատար Ջոն Սթեպը, ով բժշկական կրթություն ուներ, մի շարք վտանգավոր փորձարկումներ կատարեց իր վրա: Նա մանեկենի դերում էր հանդես գալիս հրանոթային սահնակների փորձարկումների ժամանակ: Դրա հետևանքով նա ստացավ բազմաթիվ վնասվածքներ, ժամանակավորապես կորցրեց տեսողությունը: Շնորհիվ այդ փորձարկման` 1966թ.-ինամրագոտիների պարտադիր օգտագործման մասին օրենք ընդունվեց:
Էքստրեմալ դիետա

Hoelzel ազգանունով գիտնականը ինքնուրույն մշակել և իր վրա փորձել էր էքստրեմալ դիետա: Նա ուտում էր եգիպտացորենի միջուկներ, խցաններ, փետուրներ, փայտի մնացորդներ, ազբեստ և բանանի պոչեր: Փորձագետի սիրելի ուտելիքը դարձել էր վիրահատական բամբակը: Դիետան շատ էֆեկտիվ էր. այս փորձարկումից հետո Hoelzel-ը շատ արագ կերպով նիհարեց, հյուծվեց և ահավոր գունատ տեսք ստացավ:
Ձվիկների թեստավորում

Ինչքան էլ որ տարօրինակ դա չհնչի, բայց երկու լոնդոնյան բժիշկներ՝ Հերբերտ Վուլլարդը և Էդվարդ Քարմայքլը, որոշեցին փորձարկել իրենց ձվիկները: Նրանք տարբեր ծանրության իրեր էին կախում իրենց ձվերից, որպեսզի պարզեին, թե ինչպես է ցավը տարածվում ամբողջ մարմնով:
Քնի ուսումնասիրություն

Ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Նատաիել Քլեյտմանը համարվում է «քնի ուսումնասիրությունների հայրը»: Այս ոլորտում իր գիտելիքների խորացման համար նա իր օգնականի հետ անցկացրել է 32 օր բացարձակ մեկուսացման մեջ Մամոնտյան քարանձավում (1938 թ.): Այդպես նրանք ցանկանում էին երկարացնել օրվա տևողությունը մինչև 28 ժամ: Իր փորձարկումներից մեկի անցկացման ժամանակ Քլեյտմանը չէր քնել 115 ժամ:
LSD

Շվեյցարացի քիմիկոս Ալբերտ Հոֆմաննը ստեղծել է հայտնի թմրանյութը: 1938թ.-ին նա զբաղվում էր լիզերինգյան թթվի ուսումնասիրությամբ և պատահականորեն սինթեզել էր LSD-25-ը: 1943թ.-ի ապրիլի 16-ին նա բացահայտեց իր նյութի փսիխոդելիկ ազդեցությունը մատի ծայրով այն պատահականորեն կլանելու շնորհիվ: Ապրիլի 19-ին նա արդեն գիտակցաբար ընդունեց 250 կգ LSD և ավելի ուժեղ զգաց դրա ազդեցությունը: Հետագայում նա բազմաթիվ այլ փորձարկումներ կատարեց` հալյուցինածին նյութերի ազդեցությունը ստուգելու համար:
Նեմատոդներ

Մեկ անգամ Ջովաննի Գրասսին (իտալացի կենդանաբան) որոշեց իր վրա անցկացնել բավականին տհաճ մի փորձարկում: Նա կուլ տվեց նեմատոդների մի քանի ձու, որպեսզի հետևեր կլոր որդի կյանքի ցիկլին, ինչպես նաև պարզեր նրանց բազմացման ձևերը: Արդյունքում Գրասսին իր մեջ աճեցրեց մի ողջ ընտանիք, որից նա ազատվեց հատուկ դիետայի և թուրմերի միջոցով: Նա ապացուցեց, որ կլոր որդերը դնում են իրենց ձվերը մարդու կղկղանքների մեջ և հայնվում են մեր օրգանիզմում կեղտոտ մթերքների միջոցով:
Իրական սարդ-մարդ

Հանուն գիտության տուժել է Ալլան Բլերը՝ Ալաբամայի համալսարանի պրոֆեսորը: 1933թ.-ին նա «ստիպեց» «սև այրի» սարդին խայթել իրեն: Տղամարդը ստացել էր թույնի ամբողջ չափաբաժինը և ստիպված էր մի քանի օր հիվանդանոցում անցկացրել: Ցավը, որը Բյերը զգում էր, ուղղակի դժոխային էր:
Անեստեզիա

Ամերիկացի վիրաբույժ Ավգուստ Բիրն առաջինն էր, ով օգտագործել է տեղային անզգայացում մեջքի հատվածում: Նա այն հորինել էր այն պատճառով, որ շատ հիվանդներ չէին կարողանում հաղթահարել ընդհանուր անեսթեզիայի բացասական ազդեցությունները: Առաջին փորձարկումը վիրաբույժն անցկացրել է իր վրա, բայց այն չի հաջողվել: Հաջորդ անգամ Բիրն այն փորձարկել է իր օգնականի վրա, ում մոտ նկատվել է վերջույթների անզգայացում:
Գազերի ուսումնասիրություն

Բրիտանացի ֆիզիոլոգ Ջոզեֆ Բարկրոֆտը հայտնի է դարձել ոչ միայն արյան շնչառական ֆունկցիայի ուսումնասիրության շնորհիվ, այլև ապշեցուցիչ ինքն իր վրա փորձարկումներ անցկացնելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ուսումնասիրում էր խեղդամահ անող գազերը և ենթարկում էր իրեն ջրածնի ցիանիդի ազդեցությանը: Մի անգամ նա յոթ օր մնացել էր ապակե խցի մեջ: Այդպես նա ցանկանում էր հաշվել, թե որքան է մարդու համար անհրաժեշտ թթվածնի մինիմալ քանակությունը: