Աղմկահարույց հրաժարականներ Ուկրաինայում՝ նախագահի աշխատակազմից մինչև պաշտպանության նախարարություն


23:49 , 24 հունվար, 2023

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ ուկրաինական կառույցներում միանգամից մի քանի աղմկահարույց պաշտոնանկությունների մասին՝ նախագահի աշխատակազմում, պաշտպանության նախարարությունում, գլխավոր դատախազությունում և շրջանների ղեկավարների շրջանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի առաջին նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոյին աշխատանքից ազատելու մասին։

Տիմոշենկոն մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել։ «Շնորհակալ եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության և ամեն օր և ամեն րոպե բարի գործեր անելու հնարավորության համար»,- գրել էր նա Telegram-ի իր ալիքում։

Օրվա երկրորդ հրաժարականը Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովի պաշտոնից հեռանալն էր, ով պատասխանատու էր Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար։ Նրա հրաժարականին աջակցել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Երրորդ աղմկահարույց պաշտոնանկությունը վերաբերում էր Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսի Սիմոնենկոյին։ Իր կամքով աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը երեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը։ Սկանդալի պատճառ են դարձել Instagram-ի լուսանկարները, որոնցում Սիմոնենկոն հանգստանում է Իսպանիայում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է հինգ շրջանային վարչակազմերի ղեկավարներին՝ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյին, Զապորոժիեի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ստարուխին, Կիևի շրջանի ղեկավար Ալեքսեյ Կուլեբային, Սումիի շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին, Խերսոնի շրջանի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչին։