Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ


22:51 , 24 հունվար, 2023

Հրդեհված զորամասի պաշտոնական վարկածին լայն հանրության կողմից չվստահելն ունի միայն մեկ պատճառ.
Իշխանությունն ինքն է ամեն ինչ արել, որ մարդիկ չհավատան: Նախ «միակ» վարկածի հանրայնացումը կառավարության նիստում, հետո զինվորական դատախազության ներկայացուցչի պնդումը, որ կան մի քանի վարկածներ, հետո ԱԻՆ-ի ներկայացուցչի պնդումը, թե բոլորի դիակները եղել են մահճակալներին, որը հերքվում է հենց դեպքի վայրում փրկված զինվորի կողմից:
Սա ունի մեկ պատճառ. պետության կառավարումը օրաթերթի խմբագրության ղեկավարման մակարդակից չի բարձրացել: