Անդոնի «մասկիռովկան»


15:40 , 24 հունվար, 2023
Նկատառմանը, որ ընդդիմության կողմից Ազատում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանության հասցեին հնչեցվող մեղադրանքներն առ այն, որ կատարվածն առնվազը ՔՊ-ականների՝ սեփական բանակի հանդեպ ունեցած իմիջիայլոց վերաբերմունքի հետևանք է՝ ամենաքիչը հաշվի առնելով «զորանոցային» պայմանները, ծերուկ Անդոնն արձագանքել է.«Պետք է իրենք ոչ թե առաջնորդվեն պայմանների նկարագրությամբ, այլ՝ ըստ ռազմական անհրաժեշտության: Տվյալ պայմաններում հայտնված ռազմական միավորն ի՞նչ խնդիր է լուծում, ինչո՞ւ էր տեղակայված հատկապես այդ տարածքում: Էս քննարկումների արդյունքում մենք նաև հակառակորդին էսպես ցույց տվեցինք, թե ինչ պայմաններում կարող ա ռազմական նդիրներ իրականացնող միավոր լինի, որի նկատմամբ պետք ա շատ ուշադիր լինի առաջին հերթին հակառակորդը»: Ըստ Անդոնի՝ նման զորանոցներ մենք ունեցել ենք նաև 90-ականներին ասենք Քարվաճառում:

90-ականների նոստալգիայով ապրող ու Հայաստանն ամեն գնով 90-ականներ վերադարձնել ջանացող Անդոնը, հասկանալով, որ իրենց մանևրելու դիապազոնը չափազանց փոքր է, և միայն ավարտված տխմարները կարող են Ազատում կատարվածի համար որպես առաջին մեղավոր չմատնանշել ՊՆ-ին՝ հետույքից օյին է հանել ու որոշել է ռազմաստրատեգիական, տակտիկական խնդիրներով բացատրել գոմը հայ զինվորների համար «կազառմա» սարքելու հանգամանքը: Անդոնի տրամաբանութամբ՝ ստացվում է, որ որպեսզի թուրքը վախից լցնի տակն ու այլևս չհամարձակվի «սալյամիական» տակտիկայով տաշել ՀՀ սուվերեն տարածքը, հարկավոր է, որ նրա աչքի առաջ լինեն լքված գոմեր կամ խրճիթներ, իսկ դրանց մեջ՝ ավտոբենզինով վառվող կրակի հույսին մնացած, «մասկիռովկա» եղած զինվորներ: Ասե՛ք, որ անգամ ՆԱՏՕ-ն կարող է «նախանձել» Անդոնի ռազմագիտական այսօրինակ բարձր ունակություններին՝ստիպված լինելով վերանայել սեփական դոկտրինը:

Կարծում ենք՝ անիմաստ է բացատրել Անդոնի առաջ քաշած թեզի ախմախության աստիճանը, քանի որ նույնիսկ հիմարին էլ պարզ է, որ ի դեմս Անդոնի գործ ունենք մի ծեր սրիկայի հետ, ում առաքելությունն է ամեն գնով Պապիկյան Սուրիկի հետույքի փրկությունն ու այն առանց քերծվածքների Նիկոլին հանձնելը, որ շոյելիս շեֆը հաճոյք ստանա:

Ամենամեծ հարցը հետևյալն է՝ կգտնվե՞ն, արդյոք, միամիտներ, որ կհավատան անդոնական հեքիաթների ճշմարտացիությանը: Չենք ուզում հավատալ…