Հովհաննեսն օրը ցերեկով «ատվյորտկայով» վախեցրել ու մեքենայի մեջ բռնաբարել է ծանոթ կնոջը


12:45 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Հովհաննես Հովհաննիսյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը 2013 թվականի մարտի 11-ին, ժամը 14-ի սահմաններում տեսել է փողոցում միայնակ քայլող իր ծանոթուհի Կ.-ին: Վերջինիս առևանգելու նպատակով Հովհաննեսն իր տրամադրության տակ գտնվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն, որպես զենք, սեղմել է Կ.-ի մեջքին, բռնություն գործադրելով ու սպառնալիքներով, ծանոթուհու կամքին հակառակ նրան նստեցրել է ավտոմեքենա, տեղափոխել Նուբարաշեն 6 փողոցի մոտակայքում գտնվող ամայի տարածք ու մեքենայի սրահում, առևանգվածի կամքին հակառակ, բռնություն գործադրելով ու սպառնալով՝ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 138 հոդվածի 1-ին մասով:

Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: