Նազարբաևը հիվանդանոցից դուրս է գրվել սրտի վիրահատությունից հետո


21:19 , 23 հունվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 20-ին Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը նշել էր, որ 82-ամյա Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել:

Նրա խոսքով՝ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում:

Նուրսուլթան Նազարբաևը երկիրը ղեկավարել է շուրջ 30 տարի: Նա  հրաժարական է տվել  2019 թվականի մարտի 20-ին: Նրան հաջորդել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը: