Իշխանությունները ոչ միայն չեն մասնակցել հրդեհից զոհված զինվորների հոգեհանգստին, այլև Իջևանում մի այնպիսի քեֆ են արել, որ դրա մասին ողջ քաղաքն է խոսում


12:13 , 23 հունվար, 2023
Իշխանության անբարոյականությունը նոր հորիզոններ է նվաճում. Ազատ գյուղում տեղի ունեցած խայտառակ ողբերգության ֆոնին, ըստ տեղեկությունների, իշխանությունները ոչ միայն չեն մասնակցել զոհերի հոգեհանգստին,այլև Իջևանում մի այնպիսի քեֆ են արել (ՆԳՆ նախարարին պատկանող ռեստորաններից մեկում՝ «Դոկ»-ում), որ դրա համբավն ամբողջ քաղաքում է տարածվել է՝ևս մեկ անգամ դիմակազերծելով ՔՊ-ական իշխանության անբարո երեսը:

Ցանկացած նորմալ երկրում Ազատում կատարվածի համար գոնե մեկօրյա սուգ կհայտարարվեր, ցանկացած նորմալ երկրի նորմալ ղեկավար կամ գոնե իշխանության որևէ ներկայացուցիչ չէր ալարի ու իր մասնակցությունը կբերեր զոհերի հոգեհանգստի արարողությանը, ինչ-որ կերպ զգացնել կտային, որ ցավում են, որ ողբում են, որ խայտառակվել ու պախարակվել են ու փորձում են ինչ-որ կերպ սեփական ճակատներից ջնջել արյունոտ խարանը, միանալ համընդհանուր սուգին, բացառել հետագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը:

Բայց Հայստանը մի երկիր է, որի ղեկավարի համար տոնը հենց համազգային ողբերգությունն է, այդ ղեկավարի մոտ քեֆի «լոմկա» է սկսվում ամեն անգամ, երբ մի վատ լուր են իրեն հասցնում կամ ինչ-որ վատ բան է տեղի ունենում: Օրինակ՝ ինչո՞ւ տխրեն, չուտեն ու չխմեն, եթե Իլհամը տեղի ունեցածից էյֆորիա է ապրում: Եթե ինչ-որ բանից Իլհամն էյֆորիա է ապրում, ցնծում ու ուրախանում, ուրեմն պետք է նրա «դամը պահել», Հայաստանում նույնպես ցնծալ ու ուրախանալ,քանզի հաջողվել է թշնամու «սրտին յուղ քսել»:

Բայց Նիկոլի մեղքն այս ամենում միայն հարցի կեսն է, մյուս կեսը հայ հանրության որոշ շերտերում է, որոնք նույնիսկ այսքանից հետո էլի Նիկոլ են տենչալու, էլի անխելք հավի նման «կտավատ» են լինելու՞:

Ջու-ջու-ջու…