12:25 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայում ռազմական միջամտության անրաժեշտության մասին ԱՄՆ-ի դիրքորոշմանն աջակցում է 44 երկիր: Ինչպես հաղորդում էReuters գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ:
«44 պետություն իրենց աջակցությունն են հայտնել մեզ՝ Սիրիայի հարցով մեր որոշման կապակցությամբ»,- հայտարարել է Քերին:
Պետքարտուղարը նշել է, որ խոսքը համատեղ ռազմական գործողություններին մասնակցելու տարբեր տարբերակների մասին է:
«Սակայն մի շարք խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հնարավորություններ, որոնք ունի միայն ԱՄՆ-ը»,- հավելել է պետքարտուղարը: