Նիկոլից բացի էլի կան որոշ առանձնյակներ, որոնք հայի ԴՆԹ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեն


17:21 , 21 հունվար, 2023

Նիկոլի ԴՆԹ-ն

Հունվարի 21-ին Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի ժամանակ իր ելույթում մեկնաբանելով Ազատ գյուղում տեղի ունեցած ցավալի ողբերգությունը՝ Նիկոլը կրկին ի ցուց է դրել իր թրքաբարո էությունը՝ հայտարարելով. «Արձագանքներից որոշները ցույց են տալիս, որ մենք կարիք ունենք բացի մակերեսի փաստերից խորանալ և հասկանալ խնդիրներն իրենց խորության մեջ: Իսկ խնդիրները ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում։ Դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի խնդիրներ են…»:

Նիկոլի հայտարարությունն աններելի ցինիզմի վառ օրինակ է. սեփական թաթալաբազության ու սեփական ուժերով առաջացրած բարդակի պատճառ հռչակել հայ ժողովրդի գենը կարող է միայն թշնամին: Նիկոլից բացի էլի կան որոշ առանձնյակներ,որոնք հայի ԴՆԹ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեն՝թուրքերը, բայց դե դրանք թուրք են, բա սա ո՞վ է, ո՞ւմ ԴՆԹ-ի կրողն է:

Իշխանափոխությունից հետո հայ ժողովրդի թիվ մեկ պարզելիք խնդիրը պետք է լինի Նիկոլի ԴՆԹ-ի ուսումնասիրության հարցը՝ նկատի ունենալով առնվազը նրա ու Էլչիբեյի միջև գոյություն ունեցող ինչ-որ ընդհանրությունների մասին ոչ անհիմն ասեկոսեները: Չենք զարմանա, եթե պարզվի, որ «յան» վերջավորությամբ ազգանունը կրող այս կենսաբանական էակի երակներում հոսող 5 լիտր արյան առյուծի բաժինը չունի հայի ԴՆԹ-ի հետ որևիցե ընդհանրություն, իսկ թուրք կոչվելու հարցում խնդիր չտեսնելու մասին նրա հայտնի հայտարարաւյունն իրականում հենց այդ արյան կանչի ձայնն է դարձել՝ անթեղված ԴՆԹ-ի խորքում: