Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում․ կատարվել են սննդի կտրոններով առաջին գնումները (Video)


14:53 , 21 հունվար, 2023

Ստեփանակերտի խանութներում հերթերը չեն պակասում: Պարզապես հունվարի 20-ից 5 անուն ապրանք գնելու համար հերթում կանգնելու հետ պարտադիր է նաեւ կտրոն ունենալը:

Ներկայանում են կտրոններով, ստանում իրենց հասանելիք ապրանքն ու դրամարկղում կատարում վճարումը։

Կրկնակի օգտագործումը բացառելու համար ապրանք գնած քաղաքացին կտրոնը վաճառակետում հանձնում է: Ստեղծված պայմաններում կտրոնային համակարգի անցումը դրական են գնահատում քաղաքացիները։ Համակարգը հնարավորություն է տալիս գոնե եղածը հավասարաչափ բաշխել։ Առաջարկում են ընդլայնել կտրոնով վաճառվող ապրանքատեսակների ցանկը: 

Մանրամասները՝ տեսանյութում։