Նիկոլի «տիեզերքը»


15:23 , 21 հունվար, 2023
Մատնացույց անելով Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած ողբերգական ելքով խոշոր ավտոտրասպորտային պատահարը, որի հետևանքով զոհվել էր 3 անչափահաս քաղաքացի՝ մի շարք մարզերում պարեկային ոստիկանության գործարկման կապակցությամբ հնչեցրած իր ելույթում Նիկոլը կոչ է արել պարեկներին «ամեն քայլափոխին լավություն անել մարդկանց»՝ նոր մտածողությամբ տոգորված: «Կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը, և այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության»,-մասնավորապես՝ հենց նման ուղերձ է հղել Նիկոլը պարեկներին:

Նիկոլն իր «նոր մտածողությունը» խոսքի այլ հատվածում շտապել էր հակադրել նախահեղափական շրջանի «հին մտածողությանը»՝շեշտելով այն միտքը, որ հինն այլևս չի ընդունվում, և բոլորն այսուհետ պետք է մտածեն հենց իր նման: Անմիջապես հարց է առաջանում՝ ո՞րն է Նիկոլի բերած «նոր մտածողությունը», մի՞թե քաղաքական օպոնենտների, ընդդիմադիր ցուցարարների կամ ասենք պատերազմի զոհրի մայրերի նկատմամբ բիրտ ուժի կիրառումն ու դրա արդարացումը տեղավորվում է այդ նոր մտածղության շրջանակներում, որո՞նք են «Նիկոլի դարի» լավի ու վատի չափանիշնեը:

Ցավոք, Նիկոլի մտածողությունը ոչ մի կապ չունի նորի, առաջադեմի հետ, քանի որ այն մեկին՝ մեկ կրում է արյունարբու բռնապետների այլասերված երևակայության դրսևորւմները՝ այն ինչ լավ է քաղաքական իշխանության համար, պետք է պարտադիր կարգով դրական նկատվի բոլորի համար և հակառակը, քանզի հենց բռնապետն է այն «արևը», որի շուրջ պետք է պտույտ գան «երկնային մարմինները»:

Մինչդեռ եթե կա իսկապես մեկը, ում նկատմամբ իրավապահ համակարգը կամ, առհասարակ, բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից, սեռից ու զբաղեցրած սոցիալական դիրքից, արտոնյալ են՝ ուժ կիրառելու, հենց ինքը՝ Նիկոլն է՝ յուր մանկլավիկ ՔՊ-ականներով, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված են մատաղ սերնդի արյամբ, քանզի սրանց իշխանության ամեն մի հավելյալ օրը մի նոր ողբերգություն է բերում բոլորիս գլխին:

Նիկոլի ամենամեծ վատությունը՝ այս ազգին այն է, որ սա իշխանության գալու օրվանից սկսեց այլասերել արժեհամակարգը, լավի ու վատի մասին խեղված պատկերացումներ պարտադրել, իրենը որպես բացարձակ հռչակել: Այն, ինչ որ Նիկոլինը չէ, մերժելի է, հետևաբար և՝ ենթակա հալածանքի,իսկ հալածողներն էլ՝ գովելի: